
A
A
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքում`
Oգոստոսի 3-ի ցերեկը, 5-6-ն առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 7-8-ըսպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Oգոստոսի 3-ին, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.20C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ