Բացել լրահոսը Փակել լրահոսը
364262563_600464358900433_7260964662024828649_n
A A
Հասարակություն

«Արզնի 1» ջրատարի վթարը վերացվել է

Գիշերը ժամը 03.00-ին ավարտվել են «Արզնի 1» ջրատարի վերագործարկման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Այժմ ընթանում է թաղամասերի ջրագծերի վերագործարկումը, ինչը նշանակում է, որ շուտով, աստիճանաբար, կվերականգնվի Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել: