Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուս խաղաղապահներին ուղղված ցանկացած մեղադրանք մենք համարում ենք ոչ արդյունավետ. Մարիա Զախարովա (տեսանյութ)

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանից ուղարկված հումանիտար բեռների շարասյանը, որն այդպես էլ հնարավոր չէ հասցնել Արցախ։

«Ռուս խաղաղապահ զորախումբը ակտիվորեն ներգրավվել է հարցը լուծելու համար և կապեր հաստատել երկու կողմերի հետ։ Այդ ֆոնին ռուս խաղաղպահների վերաբերյալ մեղադրանքները ոչ կառուցողական են,  չեն արտացոլում մեր խաղաղապահների իրական ներդրումը տեղում իրավիճակի կայունացման համար։ Կապերը հաստատվել են,կարծում եմ դա կտա իր արդյունքը»,-հայտարարել է Զախարովան։