Բացել լրահոսը Փակել լրահոսը
363390846_681067510703921_477859434675995920_n
A A
Պաշտոնական

Ռաշիդ Բեգլարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից եւ մոլորվել. ԱՀ ԱԱԾ մանրամասները

Արցախի Հանրապետության քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։

Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։