Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքում․ ջերմահարվել է նաև 6 պտղատու ծառ

 
Հուլիսի 31-ին, ժամը 16:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:02-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), մոտակայքում խոտածածկույթ (մոտ 400 քմ) և ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ: