Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Հասարակություն

Փրկարարները ճաղավանդակների արանքից հանել են երեխայի ոտքը

Հուլիսի 31-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում երեխայի ոտքը մնացել է զրուցարանի ճաղավանդակների արանքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճաղավանդակների արանքից հանել են Գ․ Մ․-ի (ծնված 2015 թ․) ոտքը»,- ասված է հաղորդագրության մեջ։