
A
A
Սեւան քաղաքում բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը
Աջակցիր «Ա1+»-ինՃՏՊ Սևան քաղաքում
Հուլիսի 29-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։

Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Բ․) և «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Փրկարարները վարորդներին ցուցաբերել են առաջին օգնություն, մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը: