A
A
Մարտունու պետական մանկապարտեզի խնդիրներն ավելանում են, սնունդը՝ պակասում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունու Մոնթե Մելքոնյանի անվան պետական մանկապարտեզը շրջափակման պայմաններում դեռ շարունակում է աշխատել, սակայն շատ սուղ պայմաններում: Խնդիրներն ավելանում են, սնունդը՝ պակասում: Մանկապարտեզի կոլեկտիվը չի ուզում հավատալ, բայց չի էլ կարող թաքցնել՝ իրավիճակը չփոխվելու պարագայում երկար չեն դիմանա: Մինչ այդ՝ փորձում են դժվարությամբ մանկապարտեզ հասնող փոքրիկների օրը հետաքրքիր ու հիշվող դարձնել: