Խախտվել է անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է՝ խախտվել է«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Նա ՀՀ-ից կստանա 4250 եվրո փոխհատուցում։
«Հերթական անգամ դատավորների որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական կորուստ։ Դատարանները Մանվել Աթոյանին կալանավորել են՝ դրա համար հիմքեր չունենալով»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը։
Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը դիմումատուի հետ հաշտության է եկել։ Արդյունքում ստացվում է, որ կառավարությունը ընդունել է ՄԻԵԿ-Ի 5-րդ հոդվածի 1-րդ մասի պահանջների խախտման փաստը։ Ըստ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով։
Արա Ղարագյոզյանը ընդգծում է՝ Մանվել Աթոյանն առանց հիմքերի է գտնվել կալանքի տակ, սակայն ներպետական ատյանները պարբերաբար մերժել են խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Կողմերն այժմ հաշտության են եկել, եւ բողոքը դուրս է եկել գործերի թվից։