Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_280723HandipumArturTovmasyan
A A
Պաշտոնական

Արթուր Թովմասյանը Արայիկ Հարությունյանին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։

Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։