
A
A
ԱՀ ԱԺ նախագահը հրաժարականի դիմում կներկայացնի
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը․
Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան հայ ժողովրդին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում: