Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հայաստանը պետք է պարզի, թե ՌԴ-ն ինչպես կորցրեց Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը․Ն․Նորիկյան (տեսանյութ)

«Խորապես համոզված եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խաղաղության պայմանագիր չեն կնքելու։ Արցախի խնդիրն էլ չի կարգավորվելու այն պատճառով, որ հարցի լուծման վերաբերյալ միջազգային կոնսենսուս չկա։ Բացի այդ կողմերի միջև անհամաձայնություն կա ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ 2024թ․ ԱՄՆ-ում և ՌԴ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը։

Նորիկյանը նաև հավելում է, թե քանի որ խախտված է Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի ռազմաքաղաքական հաշվեկշիռը, անգամ եթե պայմանագիր ստորագրվի, և հիմքում դրվի ամեն ինչ՝ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչինչ, սկզբունքը, դա կայունություն չի ապահովելու և դառնալու է հաջորդ պատերազմի լավագույն պատճառը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարի կամրջով Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների տեղափոխման մերժմանը, Նորիկյանը հարց է բարձրացնում, որ Հայաստանը հետևողականորեն պետք է պարզի, թե Ռուսաստանն ինչպես կորցրեց վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, և ինչպես Ադրբեջանը դարձավ միջանցքի տերը։

Մանրամասները՝   տեսանյութում։