A
A
Կխնդրեի արմատապես վերանայել անձնակազմը, եւ բերեն լուրջ փորձ ունեցող մարդկանց․ Արեյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ անդրադառնալով աղբատար մեքենաների տեխսպասարկման բաժնի աշխատակիցների մասնագիտական հմտություններին, ասաց․
«Տպավորությունս չեմ թաքցնում, ձեզ ներկայացրել եմ, այնտեղ կա երեք սերունդների ինչ-որ հավաքած մասնագետների խումբ, որոնք ուղղակի որոշ դեպքերում դրսևորել են անպատասխանատու վարքագիծ»:
Արեյանը խնդրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ արմատապես վերանայվի այդ անձնակազմը, այնտեղ բերվեն մասնագիտական լուրջ հմտություն, փորձ և կարողություն ունեցող մարդիկ, որպեսզի կարողանան տեխնիկային հետևել ամենօրյա ռեժիմով և մասնագիտորեն ճիշտ գնահատեն մեքենաների տեխնիկական վիճակը։