Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: