ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ «ոչ կոռեկտ մեկնաբանությունների» և ԼՂ բնակիչների կենսապահովման անհրաժեշտության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ, որի ժամանակ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի անհապաղ և ամբողջական ապաշրջափակման, երկկողմանի տրանսպորտային երթևեկության վերականգնման անհրաժեշտությունը ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսպահովոման համար պայմանների ստեղծումը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծել է, որ ՌԴ-ն միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի բոլոր հարցերի լուծումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ՌԴ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը առաջիկայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում՝ քննարկելու համար բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում խաղաղության պայմանագրի քննարկումը, հետագայում Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների գագաթնաժողովում վերոհիշյալ փաստաթուղթը ստորագրելու մտադրությամբ