Արցախում պետք է ձևավորվի նոր սուբյեկտ, որը կբանակցի Ադրբեջանի հետ․ Բ․Նավասարդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կասեի, Բրյուսելում տեղի ունեցած զրույցը բոլորովին էլ խաղաղության դարաշրջանի կամ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ չէր։ Այն շարունակվում էր թշնամության, պատերազմի, կապիտուլիացիայի տրամադրության համատեքստում, և դա շատ տխուր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շարլ Միշելի հանդիպմանը։
Բ․Նավասարդյանն առաջարկում է ուշադիր հետևել Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, թե պետք է բարձրացնել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի կարգավիճակը։
«Փաստորեն, հրաժարվելով Արցախի հարցի կարգավորման միջազգային մեխանիզմներից՝ ուզում են օգտագործել այն կենտրոնը, որն, ըստ Բաքվի՝ լիովին կկատարի այն, ինչ ձեռնտու է Ադրբեջանին։ Մենք պետք է այդ մասին շատ լուրջ մտածենք և տեսնենք, թե ինչ կարող ենք հակադրել դրան»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր ուղիղ բանակցություններին, Բ․Նավասարդյանն ասում է՝ Արցախում պետք է ստեղծվի նոր սուբյեկտ, որը տարբեր ուղղություններով կձևավորի արցախահայության պատկերացումներն իր ապագայի մասին և բանակցությունների մեջ կմտնի Ադրբեջանի հետ։ Այնպիսի սուբյեկտ, որը կարտահայտի Արցախի մեծամասնության կարծիքը, կունենա վստահություն և ընդունելի կլինի Ադրբեջանի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։