Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ խաղաղապահ
A A
Հասարակություն

Ռուս խաղաղապահները հրադադարի 1 խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,- ասված է հաղորդագրությունում։