Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բլինքեն
A A
Քաղաքականություն

Բլինքենը՝ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին․

«Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են Հարավային Կովկասում կայուն խաղաղության, և ես հավատարիմ եմ մնում դրան աջակցելուն»,- գրել է նա։