Տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխմանև հետգնման աճուրդներ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 11-ին տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։
Մասնավորապես, հուլիսի 11-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 80 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝մոտ 60 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 186 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 11.1163%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Հայաստանի ֆոնդային բորսա