ԼՂ պաշտոնյաների մեծամասնությունը ռուսական կոնտեքստում է, եթե չասեմ, գործակալ են․ Ա․Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Պենտագոնի համաձայնությունը չլինի, Հնդկաստանն իրավունք չի ունենա Հայաստանին զենք վաճառել։ Հետևաբար այդ թույլատվությունը Հնդկաստանին տվել է Պենտագոնը», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Ա․Սարգսյանն անդրադարձավ նաև Ռուսաստանից, մասնավորապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից Հայաստանի ու ՀՀ իշխանությունների ուղղությամբ հնչող հայտարարություններին և ասաց, քանի որ այդ երկիրը կոռումպացված է, այնտեղ ամեն ինչ փողով է արվում։
«Իմ կարծիքով՝ Զախարովան ու Սերգեյ Լավրովը Ադրբեջանից փողեր են վերցրել։ Պետք լինի, Զախարովան Պուտինին կքննադատի, Ալիևին չի քննադատի, ինքը այդ փողը՝ մի քանի միլիոնի սահմաններում, վերցրել է»,- հավելեց «Հանրապետության» ղեկավարը։
Վերջինս նաև խոսեց Արցախում տիրող իրավիճակից և ասաց, թե իր տպավորություն հայտնեց, թե բացի նախագահ Արայիկ Հարությունյանից՝ մնացած բոլոր քաղաքական գործիչները տեղավորվել են ռուսական նավում։
«Իսկ Ա․Հարությունյանին ամենաուժեղ հարվածները հասցնում է իր կուսակցության՝ ԱԺ նախագահը, երբ հայտարարում էր, թե նախագահը պետք է իր պաշտոնի վստահության հանրաքվե անցկացնի և վերականգնվի Արցախի նախկին պաշտպանության կոմիտեն, որի առաջին ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է։ ԼՂ պաշտոնյաների մեծամասնությունը ռուսական կոնտեքստում է, եթե չասեմ գործակալ են»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։