Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հայաստանը հատել է զբոսաշրջային այցելության 1 մլն-ի շեմը (տեսանյութ)

Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է եկել 1 միլիոն զբոսաշրջիկ, և դա 2019-ի հետ համեմատ՝ լավագույն թիվն է, ունենք 30% աճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ եթե այս տեմպով գնանք, զբոսաշրջիկների թիվը 2023 թվականին 2 միլիոնը կգերազանցի։

Իսկ զբոսաշրջիկների ակտիվությունը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ներկայացնում են միջազգային տարբեր հարթակներում, աշխատում են տարբեր հայտնի ավիաընկերությունների հետ։ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, նաեւ ակտիվացել են եվրոպական երկրներից զբոսաշրջիկները։

Դսեղ գյուղում հուլիսի 22-ին կայանալու է Ուտելի բույսերի փառատոնը։ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը, խոսելով փառատոնի մասին, հիշեցրեց, որ արդեն չորս տարի է, ինչ փառատոնը անցկացվում է Դսեղում։ Նշեց, որ խոհանոցը մեր ոչ նյութական մշակութային արժեքն է, այլ ցույց է տալիս մեր ժողովրդի հոգեկերտվածքը։ Ըստ նրա՝ սա լավագույն այցեքարտային փառատոնն է, որով կկարողանանք ներկայացնել մեր երկիրը։

Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանը հավելեց,որ Դսեղ գյուղը պատրաստ է փառատոնին և ունեն համապատասխան չափով հյուրանոցները։