Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՊԲ
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ԱՀ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։
 
Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։