Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:
2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով).
|
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
Օդանավ. |
Հաճախականություն |
|
G6 301 |
Երեւան |
11:30 |
Թեհրան |
12:25 |
A320 |
երեքշաբթի, ուրբաթ |
|
G6 302 |
Թեհրան |
13:05 |
Երեւան |
15:20 |
A320 |
երեքշաբթի, ուրբաթ |
«Ուրախ ենք ազդարարել, որ FlyArna-ն կանոնավոր «օդային կամուրջ» է հաստատել Հայաստանի եւ Իրանի մայրաքաղաքների միջեւ:
Վստահ ենք, որ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը էական ներդրում է ունենալու մեր երկրների միջեւ գործարար կապերի խորացման եւ զբոսաշրջության զարգացման համար: Ազգային ավիաուղիների այս նոր երթուղին կարեւոր նշանակություն կունենա նաեւ հայրենիքի հետ Իրանի հայ համայնքի կապն ամրապնդելու գործում», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Fly Arna-ն ներկայում չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ եւ Ռուսաստան: Երեւան-Թեհրան չվերթի գործարկումը ընդլայնում է Fly Arna-ի թռիչքային ցանցը՝ տարածաշրջանում ճանապարհորդելու ավելի շատ տարբերակներ առաջարկելով:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի: