Միջազգային ինստիտուտները վերածվել են շահերի պաշտպանների՝ դեռ վաղուց․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը խոսեց Արմեն Աշոտյանի կալանավորման մասին։
Հայտնեց, որ Արմեն Աշոտյանը տեղյակ է եղել, որ նման քայլ պետք է ձեռնարկվի և դա նրա չի ստիպել լռել։ Պարոն Հարությունյանը կարծում է, որ խնդրին պետք է նայենք ոչ թե կոնկրետ հանցագործության տեսանկյունից այլ, թե ինչ նպատակ է հետապնդում Արմեն Աշոտյանին ձերբակալելը։
Կարծում է, որ իշխանությունը վստահաբար սխալվել է, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի և Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին։ Խոսելով ընդդիմության օրակարգի մասին՝ ասաց, որ առաջին հերթին պետք է լինի ուղիղ խոսքը ժողովրդի հետ։
Իսկ միջազգային կառույցների լռության մասին ասաց, որ դրանք իրավունքի պաշտպանից վերածվել են շահերի պաշտպանի։ Հավելեց, որ պետք է հասկանանք՝ ինչ շահ են նրանք հետապնդում, երբ լռում են։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support