A
A
Մոսկվան անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին․ ՌԴ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական կողմն անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալները, որ ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ջանքերն այժմ նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշել են նրանք։
«Բայդենի վարչակազմի՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ամերիկացի միջնորդների ադեկվատության վերաբերյալ»,-նշված է գերատեսչության հայտարարությունում։