Մեր տարածքի հետ կապված մենք կորոշենք, թե ինչ վերահսկողություն կլինի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ապաշրջափակման և ճանապարհների վերահսկողության, հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի, ինչպես նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին։
Սիմոնյանը նշեց, որ ապաշրջափակման մասով Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնությունները տեխնիկական են։
«Մեզ մոտ տրամադրվածությունը այնպիսին է, որ մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակամ կողմնակից ենք և եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածություն առաջացնել պետք չէ, և եթե պատերազմի իրավիճակում ենք ապրելու, ապա այդ ճանապարհները անիմաստ է լինելու»,-ասաց Սիմոնյանը։
Լրագրողներից մեկի հարցին՝ ճանապարհների ապաշրջափակման ժամանակ Հայաստանի համար սկզբունքայի՞ն է, որ ճանապարհները հայկական կողմը վերահսկի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը, Հայաստանն ինքնիշխան տարածք ունի, որտեղ գործում են ՀՀ օրենքները: Այլ կերպ դա չի կարող մեկնաբանվել։ Եթե ՀՀ-ն ինչ-որ պահի մտածի, որ պետք է արտապատվիրակի իր որեւէ գործառույթ երրորդ երկրի մարմիններին, դա Հայաստանի ներքին հարցն է և ինքը նման որոշում կկայացնի»:
Հարցին՝ հնարավո՞ր է էրդողանի Թուրքիա այցից հետո Բաքուն կոշտացնի հարաբերությունները, Ալեն Սիմոնյան նշեց, որ Ադրբեջանի դիքրորոշում կոշտացնելը կարող է պայմանավորվել միայն հայկական կողմի ասելիքից և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Խոսվեց նաև, թե այս բանակցություններում ինչ փուլում են Արցախի անվտանգության երաշխիքները, Սիմոնյանը նշեց ․
«Արցախի անվտանգւոթյան հարցը ամենակարևոր և ամենավտանգավոր հարցն է այս բանակացությունների մեջ, ժամանակին բոլոր քննադատում էին, երբ նախկինում Արցախը բանակցություններից դուրս էին թողել, հիմա մենք փորձում ենք հասնել նրան, որ Արցախը բանակացությունների մի մաս դառնա, բայց ոչ ոք չի խոսում դրա մասին»։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support