Լիոնել Մեսիին փակի տակ են առել Պեկինի հյուրանոցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Պեկինի հյուրանոցներից մեկում պարզապես փակի տակ են առել՝ նրա հետ հանդիպել ցանկացող երկրպագուների հսկայական քանակի պատճառով։
Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը ժամանել է Չինաստան, որտեղ հունիսի 15-ին պետք է ընկերական հանդիպում անցկացնի Ավստրալիայի հետ։
Պեկինում Մեսիի ժամանման հետ կապված ոգևորությունն այնքան մեծ է, որ Արգենտինայի հավաքականն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված հետաձգել և փոխոլ է մարզման ժամանակը։ Բանն այն է, որ հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Արգենտինայի հավաքականը, երկրպագուների հսկայական շարք է ձևավորվել։
Նշենք, որ Լիոնել Մեսին լուրջ խնդիրներ է ունեցել նաև Չինաստան մուտք գործելիս: Անձնագրի հետ կապված խնդրի պատճառով արգենտինացին մի քանի ժամ ստիպված անցկացրել է օդանավակայանում։