Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtannga
A A
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չվստահեց Հայաստանին

2024թ ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Բահրեյնի մայրաքաղաքում:

Կուբայի մայրաքաղաք Հավանայում օրերս կայացել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշվել է 2024 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը։

Մրցաշարը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել երեք քաղաք՝ Երևանը, Տիրանան և Մանաման։ Ֆեդերացիայի ղեկավարները նախապատվությունը տվել են Բահրեյնի մայրաքաղաքին, որտեղ անցկացվել է 2022թ Ասիայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Երևանն այս տարի ընդունել է Եվրոպայի առաջնությունը, որը, սակայն, մեկնարկել է սկանդալային միջադեպով՝ բացման արարողությանը վառելով Ադրբեջանի դրոշը։

Նշենք, որ ծանրամարտի 2024թ աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից հետո: