Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112901
A A
Քաղաքականություն

Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

Թուրքիայի նախագահական պալատում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հետահայաց քննարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվել է Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության 100 տարում, գրում է Ermenihaber.am-ը։

Նիստից հետո հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ նույն վճառականությամբ շարունակվելու են Թուրքիայի անվտանգության, խաղաղության ու բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերը։

Անդրադարձել է կատարվել մի շարք այլ կարևոր հարցերի, ինչպիսիք են Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարության մեջ ասվում է․ «Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։ Արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում խաղաղության հաստատման համար, այլ նաև էապես կնպաստի համաշխարհային կայունության հաստատմանը»։