Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi 7.06.
A A
Սպորտ

Լիոնել Մեսին ելույթները կշարունակի ԱՄՆ-ում. Էրնան Կաստիլյո

Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարիերան կշարունակի MLS-ում: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրը:

«Մեսին ընտրեց «Ինտեր Մայամին»: Այլևս ոչ մի վերամիավորում: Սա նրա նպատակակետն է»,- իր Թվիթերում գրել է արգենտինացի լրագրող Էրնան Կաստիլյոն:

Նշենք, որ «ՊՍԺ»-ն արդեն հայտարարել է Մեսիի հեռանալու մասին: Ֆուտբոլիստի հայրը հայտնել էր, որ իր որդին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում եղել է 2000-2021 թվականներին։ Արգենտինացին գայթակղիչ առաջատարկ է ստացել նաև Սաուդյան Արաբիայից՝ 1,2 մլդ դոլար երկու տարվա համար:

«Ինտեր Մայամին», որի սեփականատերն անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է, պաշտոնապես արդեն դիմել է արգենտինացի ֆուտբոլիստին: Ամերիկյան ակումբն առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ բավական բարձր աշխատավարձով:

Նշենք, որ Լիոնել Մեսին նախորդ մրցաշրջանում «ՊՍԺ»-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: