Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Թումոյի այգուց կգործեն անվճար ավտոբուսներ դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ

Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:

Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

 

Հունիսի 6 - «Գայանե»

Հունիսի 7 - «Դիմակահանդես»

Հունիսի 8 - «Սպարտակ»

 

Մուտքն ազատ է:

 

Նշենք, որ հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն:

Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ:

 

Սիրով սպասում ենք բոլորիդ

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։