Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 14 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ հունիսի 1-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  5-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։