
A
A
11 ամսական երեխան, ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից․ ԲԿ մանրամասները
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից:
Այդ մասին հայտնում են ԲԿ-ից։
Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով մահացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Երևանում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ նրա երեխան էլ հիվանդանոցում է մահացել։