Բացել լրահոսը Փակել լրահոսը
1542027087_5635561.thumb
A A
Պաշտոնական

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

 «Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտան շարունակել հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»,- ասված է շնորհավորանքում։

Երկրի ղեկավարը նշել է, որ կառուցողական երկխոսության շարունակության հույս ունի՝ ուղղված հայ-բելառուսական համապարփակ գործընկերության զարգացմանը, սերտ համագործակցությանը ինտեգրացիոն ասոցիացիաներում, ռազմավարական համագործակցությանը միջազգային հարթակներում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։