Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112254
A A
Քաղաքականություն

Թուրքիայում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները․ Անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության պաշտոնական տեղեկագրում ՝ Resmi Gazete-ում:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ երկրում, արտերկրում և մաքսակետերում գրանցված 64 145 504 ընտրողներից ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 55 835 895-ը: Անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ։

Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 88,92 տոկոս, իսկ արտերկրում և մաքսակետերում ՝ 53,80 տոկոս: Ընտրություններին  ընդհանուր մասնակցությունը կազմել է 87.05 տոկոս։