Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ամեն ինչ ստեղծվում է ներքին ապստամբության համար․ Կարեն Սարգսյան (տեսանյութ)

«Ներքին աբստամբության համար ամեն ինչ ստեղծվում է Պուտինի և Ալիևի ձեռքերով կամ հայտարարություններով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթվա վերջին Լաչինում Արցախի վերաբերյալ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին։

Սոցիոլոգը գտնում է, որ Ալիևն այդ հայտարարություններն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դրդմամբ, և դրանք ուղղված էին Արևմուտքին։ Սոցիոլոգն անդրադարձավ նաև վարչապետի արձագանքին Ալիևի այն հայտարարությանը, թե Ռուսաստանն էլ համաձայն է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Հիշեցնենք, որ Ն․Փաշինյանն արձագանքել էր, թե առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանն այդ հարցում կողմ է արտահայտվել։ Կ․Սարգսյանի ներկայացմամբ՝ Ն․Փաշինյանը շատ լավ գիտի, որ ՌԴ-ն էլ է միջանցք ուզում, պարզապես «ձևական» զարմանք արտահայտեց։ «Վատ դերասանություն էր Նիկոլի դեպքում, երբ նա ձևականորեն զարմանում էր»,- ասաց սոցիոլոգը։

Վերջինս խոսեց նաև Հայաստանում թմրամիջոցների տարածման մասին և վստահություն հայտնեց, որ տելեգրամյան ալիքների միջոցով հատկապես քիմիական հոգեներգործուն միջոցների շրջանառությունը ՌԴ-ից է գալիս։ «Ռուսաստան էր գնում էկվադորից եկած թմրանյութը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում