A
A
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանում խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:
«Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի որոշ շրջանների բնակիչները կարող էին լսել պայթյունների ձայներ. դա մեր հակաօդային պաշտպանությունն է։ Խոցվել են Մոսկվային մոտեցող մի քանի անօդաչու թռչող սարքեր», - գրել է Վորոբյովը։
Նա տարածաշրջանի բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել և հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները:
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ առավոտյան անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Մոսկվայում մի քանի շենք է վնասվել։