A
A
Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։
Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց. «Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»: