Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 27.05.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և պահպանեց չեմպիոնական ինտրիգը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգ

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացան 34-րդ տուրի վերջին հանդիպումները:

 

Մրցաշարի առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Մյուս խաղում նախավերջին տեղում ընթացող «Նոան» սեփական դաշտում հաղթեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»՝ 2:1:

 

Այդպիսով, 34 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 79 միավորով գլխավորում է «Ուրարտուն»: Նրան հաջորդում է «Փյունիկը», որը ետ է մնում 2 միավորով: Երրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» ունի 72 միավոր և այլևս շանս չունի հասնելու առաջատարին: «Ալաշկերտը» չնայած տարած հաղթանակին, 63 միավորով մնում է 4-րդ հորիզոնականում:

 

Առաջնության նախավերջին տուրը կկայանա մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը: Կենտրոնական խաղում «Փյունիկը» կհյուրընկալի «Ուրարտուին»: