Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Սերգեյ Աղինյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Խորհրդարանը մայիսի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64-ը, քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Սերգեյ Աղինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր: Այսպիսով, Սերգեյ Աղինյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:

Քվեարկություններով ընդունվել են նախորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: