Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը՝ Ալիևին, Ալիևը՝ Փաշինյանին․միջամտում է Պուտինը․ ինչ էր կատարվում ԵԱՏՄ խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այդ հիմքով բավանական հաջող առաջ ենք ընթանում մեր հարաբերությունների կարգավորման համար, այս մասին Մոսկվայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք դա անվանում ենք հայկական խաչմերուկ»,-նշել է նա՝ ի պատասխան Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։

Նրա խոսքով՝ Երևանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը տարածաշրջանում, պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է»,-նշել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ այսօր Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տնտեսական զարգացման շահերից ելնելով։

Այնուհետեւ միջամտեց Ալիեւը, մանրամասները՝ տեսանյութում։