Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter
A A
Սպորտ

Միլանի «ԻՆտերը» նոր ռեկորդ է սահմանել Իտալիայի գավաթում

 

Միլանի «Ինտերը» Իտալիայի գավաթի եզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթելով «Ֆիորենտինային», սահմանել է նոր ռեկորդ:

Պարզվում է, որ միալնյան ակումբը 21-րդ դարում երկրի գավաթը նվաճել է 6-րդ անգամ (2005, 2006, 2010, 2011, 2022, 2023): Այդ ցուցանիշով այն գերազանցել է Հռոմի «Լացիոյին», որը 2000-ականներին պատվավոր մրցանակին տիրել է 5 անգամ:

Նշենք, որ Իտալիայի գավաթում բացարձակ ռեկորդը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին», որը 14 անգամ է դարձել գավաթակիր: Երկրորդ տեղը բաժանում են «Ինտերն» ու Հռոմի «Ռոման», որոնք գավաթը նվաճել են 9 անգամ:

Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում Իտալիայի գավաթակիր է դարձել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Սա հայ ֆուտբոլիստի թվով 22-րդ տիտղոսն է: