Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

 Ջերմությամբ եմ հիշում Ձեր պատմական այցը Հայաստան. Փաշինյանը՝ թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին և վարչապետ, պաշտպանության նախարար Բիշեր Ալ-Խասաունեին՝ Անկախության տոնի առթիվ:

Հորդանանի թագավորին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ արքայական մեծություն,

 Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

 Հայաստանը բարձր է գնահատում Հորդանանի հետ ունեցած ավանդաբար բարեկամական հարաբերությունները և մեծապես հետաքրքրված է առավել ընդլայնելու հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

 Ջերմությամբ եմ հիշում Ձեր պատմական այցը Հայաստան և Ձեզ հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

 Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հորդանանի Հաշիմյան թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և մշտական առաջընթաց»:

 Հորդանանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

 Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Անկախության տոնի առթիվ:

 Հայ և հորդանանցի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերն ամուր հիմքեր են ստեղծում հայ-հորդանանյան հարաբերությունները զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների:

 Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարեկամ ժողովրդին՝ շարունակական զարգացում և ամենայն բարիք»: