Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ranos 24.05.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է գերմանական ակումբին

Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Rheinische Post-ը:

Հրանտ-Լեոն Ռանոսն արդեն բուժզննում է անցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», սակայն այն դեռ ավարտված չէ: Ըստ աղբյուրի, դա տեղի կունենա Գերմանիայի ռեգիոնալ լիգայի վերջին տուրից հետո, երբ ֆուտբոլիստը կավարտի իր ելույթները Մյունխենի «Բավարիայի» 2-րդ թիմում: Sky-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգի տեղեկությամբ, Մյոնխենգլադբախի ակումբը պատրաստվում է 4 տարվա պայմանագիր կնքել 19-ամյա հարձակվողի հետ:

Հրանտ-Լեոն Ռանոսն ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է 34 խաղի, որոնցում խփել է 20 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Հայ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը 325 հազար եվրո է, սակայն նա Մյոնխենգլադբախի «Բորուսիա» կտեղափոխվի անվճար, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո ազատ կարգավիճակի ֆուտբոլիստ կդառնա: