Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 23-ի ցերեկը, 24-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 23-ի, 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   32.20C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       5.70C (1991 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   18.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում,
առանձին գետերում՝ զգալի:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ