A
A
Ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահի փաստաբանը
Աջակցիր «Ա1+»-ինՁերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Նրա խոսքերով՝ գործընկերոջը ձերբակալել են հաճախորդի բողոքի հիման վրա։
Արսեն Մկրտչյանը շտապում էր ոստիկանության բաժին՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար։
Սուսաննա Սարգսյանը կալանավորված «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի պաշտպանն է։
Նշենք, որ այս կուսակցությունը փոխկապակցված է ոստիկանության համակարգի նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ: