Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի 86 600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (տեսանյութ)

86600 քառակուսի կմ տարածքը, որը Հայաստանը պետք է ճանաչի որպես Ադրբեջանի տարածք, այն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը․ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով․

«Բայց նաեւ պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ դիրքորոշում էլ հայտնի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 

«Ես ավելի եմ կոնկրետացրել եւ ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել, եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը․․․ Երկրորդ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով: Մենք կարեւոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, որ կարող է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել, եւ Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման եւ ցեղասպանության քաղաքականություն իրականացնել: Մենք կարեւոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։