Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ-ից սպառազինությունների մատակարարման մասով Փաշինյանը կոռեկտ չի համարում խոսել (տեսանյութ)

Եթե այդ հարցին պատասխանեմ, պետք է խոսեմ աշխատանքային մի շարք մանրամասների մասին, որոնք պատեհ չեն այսօր քննարկել, որովհետեւ այդ հարցերը քննարկման փուլում են:  Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, որում անդրադարձ էր կատարվել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ունի Հայաստանի հանդեպ, մասնավորապես, սպառազինության մասով գումարը վճարվել է, զենքը չի մատակարարվել։

Հարցին, թե արդյո՞ք գումարը վերադարձվել է, Փաշինյանը պատասխանեց «Չեմ կարող աշխատանքային պրոցեսում գտնվող թեմաների շուրջ բովանդակային  բացահայտումներ անել: Կոռեկտ չի լինի»։

Ճշտող հարցին, թե արդյոք Արմեն Գրիգորյանի ասածը կապ ունի՞ վարչապետի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որ մենք մի քանի հարյուր մլն դոլարի պատվեր ենք տվել, բայց զենքը չենք ստացել, Փաշինյանը կարճ պատասխանեց. «Այո, կապ ունի»:

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրոթյունը։ Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքիշխանությունից, զիջումներ անենք տարածքային ամբողջականությունից, բայց ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք, մեր անկախությունը և ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»:

Մանրամասները՝ տեսանյութում։