Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞վ հերոսածին մայր չէ Աննա Հակոբյանը, որը զենքը ձեռքին առաջնագծում էր. Փաշինյան (տեսանյութ)

Ճի՞շտ էր արդյոք հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելը, ինչն առաջացրեց հանրության ընդվզումը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հարցրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան՝ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞վ հերոսածին մայր  չէ իր  կինը՝ Աննա Հակոբյանը․ նրանով, որ պատերազմում Աշոտ Փաշինյանը չի՞ զոհվել։ 

«Մարտական հերթապահության ժամանակ Աշոտ Փաշինյանը հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։ Եվ այդ հրետակոծության կամ հրթիռակոծության ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ նրանք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Ես կարծում եմ, որ պարզ է բոլորիս, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք։ Ես ուզում եմ մի հարց տալ՝  եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։

Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր չէ՞։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս այն պայմաններով, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- ասաց Փաշինյանը։