Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո, դրանք այն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում՝1975 թ ԽՍՀՄ ԳՇ քարտեզների հիման վրա․ Փաշինյան (տեսանյութ)

 Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանազատման գործընթացին վերաբերվող հարցին։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա և այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որն, ըստ վարչապետի, կապահովի սահմանին կայունություն։